1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները խուզարկությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ապրիլի 1-ին, ժամը 18.45-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 35/2 հասցեի մոտից, զենք-զինամթերք կրելու կասկածանքով, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Գոռ Բ.-ին, 1989 թ. ծնված Հրաչյա Խ.-ին, 1990 թ. ծնված Արթուր Հ.-ին և 1989 թ. ծնված Մուշեղ Կ.-ին:
Խուզարկությամբ Մուշեղ Կ.-ի գրպանից հայտնաբերվել է 23 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ավտոմեքենայի զննությամբ, ուղևորի նստելատեղից` «P-25 BLOWBACK GAMO» տիպի օդամղիչ ատրճանակ` փամփուշտներով, 5.6 մմ տրամաչափի 18 փամփուշտ, մեկնարկային ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 8 փամփուշտով: Ավտոմեքենայի վարորդ Գոռ Բ.-ն բեռնախցիկից ներկայացրել է «ԻԺ-37» տիպի մեկնարկային ատրճանակ` առանց փամփուշտների:
Արթուր Հ.-ի ձեռքի պայուսակից հայտնաբերվել է «Վալտեր» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 7 փամփուշտով, և 9 մմ տրամաչափի 9 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: