ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խուզարկություն և զենք-զինամթերքի հայտնաբերում Արմավիրի մարզի Գայ գյուղում

Հունիսի 18-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ մի քրեական գործի շրջանակներում, խուզարկություն են կատարել Գայ գյուղի տներից մեկում և կից օժանդակ շինություններում: Արդյունքում՝ հայտնաբերվել է «ԱՈւՏՕ-85» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` 3 փամփուշտով, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի լիցքավորված 11 փամփուշտ և նույն տրամաչափի չլիցքավորված 4 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: