Առողջությանը միջին ծանրության վնաս՝ ՌԴ Ռոստովի մարզում
18.08.2017 11:17
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ, Կոտայքի մարզային վարչության և Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 17-ին, ժամը 12.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1997 թ. ծնված Հուսիկ Ի.-ն, որը մայիսի 26-ից ՌԴ Ռոստովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի (առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: