Խուլիգանության մեղադրանքով հետախուզվող Գառնիկը՝ Գավառի բաժնում
19.06.2015 10:00
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ոստիկանության Գավառի բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Գառնիկ Ն.-ն, ով փետրվարի 9-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (Խուլիգանությունը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: