ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

23.11.2015 16:15 Հանրաքվե
Օպերատիվ խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ  և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Նոյեմբերի 23-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, գլխավոր վարչությունների և վարչությունների պետեր, տարբեր ծառայությունների պատասխանատուներ:
Քննարկվեցին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման փուլում ոստիկանության գործունեության արդյունքներն ու ծառայության կազմակերպման առանձնահատկությունները:
Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց հանրաքվեի օրը ծառայության կազմակերպման գլխավոր ուղղությունները՝ ընտրատարածքների մերձակայքում կուտակումների բացառում, «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» իմացության ստուգարքների կազմակերպում տարածքային բաժիններում, կենտրոնական ապարատի և ծառայություն կատարող վերակարգերի միջև անընդմեջ կապի ապահովում և այլն:
Ոստիկանության պետը հատուկ ուշադրություն դարձրեց սահմանափակ ֆիզիկական կարողություն ունեցող քաղաքացիներին օժանդակելու խնդրին:
Վլադիմիր Գասպարյանը կարևորեց հանրության, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության միջոցների և առանձին քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը՝ ինչպես հանրաքվեի օրը, այնպես էլ նախորդող շրջանում.
Հիշեցնելով, որ ոստիկանության վերահսկողական ծառայությունները ընտրատեղամասերի տարածքում անմիջաբար են հսկելու վերակարգերի աշխատանքը, Վլադիմիր Գասպարյանը մյուս ծառայություններին հրահանգեց ակտիվացնել օպերատիվ ու կանխարգելիչ աշխատանքները քարոզարշավի և հանրաքվեի ժամանակ պատշաճ հասարակական կարգ ապահովելու, իրավախախտումները բացառելու, օրենքի պահանջները լիարժեք կատարելու համար:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաև այս օրերին հանրային գոտիներում, տրանսպորտային հանգույցներում, զանգվածային միջոցառումների վայրերում ոստիկանության արտաքին ծառայության ուժեղացմանը՝ պայմանավորված համաշխարհային ու տարածաշրջանային նոր մարտահրավերներով: Ոստիկանության պետը հավելեց, որ այդ ոլորտում սերտորեն համագործակցելով հանրության հետ, անհրաժեշտ է անվտանգության բարձր մակարդակ ապահովել նաև հանրաքվեի և նախորդող օրերին:
Խորհրդակցության մասնակիցներն ըստ ստորաբաժանումների ներկայացրին նախապատրաստական աշխատանքների արդյունքները, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, ստացան համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ: