1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծաղկաձորում մեկնարկեց «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ԵԱՀԿ-Ոստիկանություն. ամփոփվեցին արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ծաղկաձորում  մեկնարկեց «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով սեմինարը (ՏԵՍԱՆՅՈՒԹ) ԵԱՀԿ-Ոստիկանություն. ամփոփվեցին արդյունքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության  նախաձեռնությամբ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ հոկտեմբերի 20-ին Ծաղկաձորում  մեկնարկեց «Ոստիկանության գործունեության լուսաբանման առանձնահատկությունները» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, փորձագետներ:
Սեմինարի մասնակիցներին իր օրհնությունը հղեց Հայ առաքելական եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել Արքեպիսկոպոս Քարամյանը:
Միջոցառումը բացեց և հյուրերին ողջունեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Այնուհետև խոսքը տրվեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին, ով կարևորեց ինչպես ոստիկանության, այնպես էլ լրատվամիջոցների հետ համագործակցությունը:
Անդրեյ Սորոկինը Վլադիմիր Գասպարյանին «Ոստիկանն իմ պաշտպանն է» խորհրդանշական մակագրությամբ հուշանվերներ հանձնեց: 
Ոստիկանության պետը գործընկերային հարաբերությունների և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնելով ԵԱՀԿ երևանյան գրասենյակին` անդրադարձավ սեմինարի սկզբունքներին, խնդիրներին և ակնկալիքներին:
Բացման արարողության ավարտին Վլադիմիր Գասպարյանը Նոր կտակարաններ նվիրեց մասնակիցներին, ապա ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ:
Սեմինարի ընթացքում քննարկվեցին ոստիկանության գործունեության տարբեր ոլորտների վերաբերող հարցեր: Նշվեց, որ դրանցից յուրաքանչյուրի լուսաբանումն ունի իր առանձնահակությունները, բայց կա մի ընդհանրական սկզբունք. անկողմնակալ և ամբողջական տեղեկատվություն հնարավոր է ապահովել միայն ոստիկանության ու լրատվամիջոցների  առողջ համագործակցության դեպքում:
Լրատվության միջոցների և ոստիկանության համագործակցության հիմնախնդիրներին, մասնավորապես, անդրադարձավ միջազգային փորձագետ Դուշկո Զավիչը, իսկ ոստիկանության ներկայացուցիչները սպառիչ պատասխաններ տվեցին լրագրողներին հետաքրքրող հարցերին:
Սեմինարի ավարտին մասնակիցները բարձր գնահատեցին Հայաստանի ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությունը, նշելով, որ արվեց ևս մեկ կարևոր քայլ ոստիկանության հանդեպ հասարակության վստահության ամրապնդման ճանապարհին: