ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծաղկի գողը գող է. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

21.02.2023 12:19 Գողություն
Ծաղկի գողը գող է. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 20-ի առավոտյան ժամը 9-ին մոտ ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում, որ մեկ ժամ առաջ Կոմիտասի պողոտայի ծաղկի խանութի ապակիները կոտրել ու գողություն էին արել:
Մեկնեց բաժնի օպերատիվ խումբը: Պարզվեց, որ դեպքը տեղի էր ունեցել գիշերը. գողացել էին ծաղիկներ:
Փաստի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Մինչ իրավապահները փորձում էին բացահայտել հանցագործությունը, Արաբկիրի բաժնում ստացվեց երկրորդ ահազանգը: 1-02 էր զանգել Փափազյան փողոցի ծաղկի սրահի աշխատակիցը. տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին սրահի դուռն ու տարել ծաղիկներ:
Արաբկիրի քրեական հետախույզների օպերատիվ-հետախուզական աշխատանքն արագ արդյունք տվեց: Պարզվեց, որ երկու գողությունն էլ արել էր 38-ամյա մի տղամարդ: Նա Արամ Խաչատրյան փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ներկայացվեց քննչական բաժին:
Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: