Ծանոթի տնից հեռախոս ու արդուկ է գողացել և վաճառել
12.02.2015 09:30
Գողություն
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Տիգրանյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1966 թ. ծնված Գևորգ Թ.-ին: Նա խոստովանել է, որ 2014 թ. հոկտեմբերի վերջերին գնացել է իր ծանոթ Հովհաննես Ա.-ի տուն և օգտվելով վերջինիս անուշադրությունից` հյուրասենյակի սեղանից գողացել է բջջային հեռախոս և արդուկ, որոնք հետագայում վաճառել է:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: