Հետախուզվում էր ծանր վիրավորանքի մեղադրանքով
16.06.2022 10:29
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունիսի 15-ին Նոր Խարբեդի 20-րդ փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 44-ամյա Արթուր Կ.-ն, որը մարտի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի (Ծանր վիրավորանքը) 2-րդ մասի մեղադրանքով:
Նա ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: