1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Մի քանի հոգու ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողը հայտնաբերվել է

Անցած տարվա հունիսի 8-ին Սևան քաղաքի 19-ամյա բնակիչը, իրեն ուղեկցող մի տղամարդու հետ, Շահումյան փողոցում վիճել, ապա կտրող-ծակող առարկայով ծանր մարմնական վնասվածքներ էր պատճառել 4 հոգու։
Հունիսի 9-ին դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, 19-ամյա երիտասարդը ներգրավվել էր որպես մեղադրյալ, իսկ հաջորդ օրը նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում։
Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում երիտասարդի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին։ Մարտի 30-ին նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին։
Երիտասարդը կալանավորվել է։
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: