Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
04.04.2018 15:12
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: