Գուգարքի և Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
25.11.2020 16:49
Ապօրինի ծառահատում
Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով նոյեմբերի 25-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղում ստուգել և բաժին են տեղափոխել Վանաձոր քաղաքի 57-ամյա մի բնակչի «Զիլ» մակնիշի մեքենան` բեռնված 10 խմ փայտանյութով:
Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: