Մայիսի լույս 3-ի գիշերը Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները շարունակում են ապօրինի ծառահատումների դեմ ամենօրյա պայքարը։ Մայիսի լույս 3-ի գիշերը ապօրինի ծառահատման երեք դեպք են բացահայտել։ Բաժնի սպասարկման տարածքում հայտնաբերել են տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, որոնք բեռնված են եղել ընդհանուր մոտ 10 խորանարդ մետր փայտանյութով։ Տրանսպորտային միջոցները վարած անձինք բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չեն ներկայացրել։ Հայտնաբերված փայտանյութն ու մեքենաները տեղափոխվել են Գուգարքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունում պարզվել է, որ ծառերը հատվել են բաժնի սպասարկման տարածքի անտառի տարբեր հատվածներում։ Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: