ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ապօրինի ծառահատման դեպքեր Սյունիքում

Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության տարածքային ստորաբաժանումների ծառայողները բացահայտել են ապօրինի ծառահատման դեպքեր։ Գորիսի պարեկապահակետային ծառայության դասակի ոստիկանները ստուգել են  փայտանյութով բարձված 2 թեթև մարդատար մեքենա՝ հայտնաբերելով ընդհանուր 2 խմ փայտանյութ։ Վարորդները բեռի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չեն ներկայացրել։ Ընդ որում, մեքենաները եղել են առանց ԱՊՊԱ պայմանագրի և տեխզննման, վարորդներից մեկն էլ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Կապանի համայնքային ոստիկաններն էլ ստուգել են «Ֆորդ» մակնիշի բեռնատար՝ հայտնաբերելով մոտ 4 խորանարդ մետր փայտանյութ, ինչի կապակցությամբ վարորդը ներկայացրել է ժամկետանց փաստաթուղթ։  Երեք դեպքով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: