Ապօրինի ծառահատման հետքերով. Գորիսի ոստիկանների բացահայտումը
07.06.2022 16:47
Ապօրինի ծառահատում
Հունիսի 3-ին, ժամը 15-ի սահմաններում, բնապահպանության և ընդերքի տեսչությունից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ «Գորիս» անտառտնտեսության Շուռնուխի 3-րդ պահաբաժնում ծառ են ապօրինի հատում:
Պահաբաժին մեկնած Գորիսի ոստիկանները հայտնաբերեցին փայտանյութով բեռնված «Զիլ» մակնիշի մեքենա: Տարածքում ևս փայտանյութ կար։
Պարզվել է ծառերը հատողի ինքնությունը, որը Սյունիքի մարզի 42-ամյա բնակիչ է։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: