Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
30.11.2022 12:23
Ապօրինի ծառահատում

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները շրջիկ ծառայություն իրականացնելիս Կապան-Ծավ ճանապարհին կանգնեցրել են 56-ամյա կապանցու վարած «Զիլը»: Բեռնատարի թափքում հայտնաբերվել է շուրջ 4 խորանարդ մետր փայտանյութ՝ առանց ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթղթի: Ըստ վարորդի՝ Ճակատեն բնակավայր տանող ճանապարհի հարակից հատվածից ապօրինի հատել է ծառեր:
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: