ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Իջևանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, հուլիսի 6-ի ժամը 19.00-ի սահմաններում այցելել են Գանձաքար բնակավայրի տարածքներից մեկը, որտեղ հայտնաբերել են «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար. վարորդները մի բեռնատարից մյուսը գերաններ էին տեղափոխում: «ԿամԱԶ»-ներից մեկի վարորդը, չներկայացնելով համապատասխան փաստաթուղթ և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, թափքում եղած 17 գերանները բեռնաթափել է ճանապարհի մեջտեղում, իսկ մյուս «ԿամԱԶ»-ի թափքում հայտնաբերվել է 2 մետր 20 սմ երկարության մեկ գերան:
Վարորդները ձերբակալվել, տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժին, ապա ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: