Համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
23.03.2022 14:36
Ապօրինի ծառահատում
Մարտի 19-ին Գորիսի բաժնի համայնքային ոստիկանները Տաթև-Քաշունի ճանապարհին ստուգել են Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա մի բնակչի՝ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտնելով, որ վառելափայտը գնել է Կապան քաղաքում:
Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: