1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ծառայելով օրենքին` ծառայել ժողովրդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

02.05.2013 19:53 Ընտրություններ
Ծառայելով օրենքին` ծառայել ժողովրդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Մայիսի 2-ին ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը: Քննարկվեցին մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունների ընթացքում պատշաճ հասարակական կարգուկանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու ուղղությամբ ոստիկանության կատարած աշխատանքներն ու անելիքները:  
Անդրադառնալով ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին` Հունան Պողոսյանը խորհրդակցության մասնակիցներին փոխանցեց ոստիկանության պետի պահանջը` ընտրությունների ընթացքում օպերատիվ իրավիճակի վերահսկելիության, կարգուկանոնի պահպանման պատասխանատուները կրելու են անձնական պատասխանատվություն, ոստիկանության գործունեության գլխավոր սկզբունքը լինելու է հետեւյալը` աշխատել առանց բացառության բոլոր ուղղություններով, հայտնաբերել ցանկացած իրավախախտում, քննարկման առարկա դարձնել ցանկացած ահազանգ, իսկ թյուրիմացություններն ու տարակարծությունները բացառելու նպատակով ամբողջ տեղեկատվությունը օպերատիվ կերպով հասցնել հասարակությանը: Հունան Պողոսյանն անդրադարձավ նաեւ ուղեցույցներին` նշելով, որ դրանք ինքնանպատակ չեն ստեղծվել, դրանցով պետք է առաջնորդվել պրակտիկ գործունեության ընթացքում: Անդրադառնալով իրենց օրենքից վեր դասողներին, ովքեր կփորձեն խոչընդոտել ընտրությունների բնականոն աշխատանքը, կփորձեն ստվեր գցել ընտրությունների վրա` Հունան Պողոսյանն ասաց. «Կան մարդիկ, որ երեւի թե մտածում են, որ իրենք հատուկ ուշադրության են արժանի: Երեւան քաղաքի տարածքային ստորաբաժանումների պետեր, հիմնականում ցուցումը ձեզ է վերաբերում. եթե նրանք այդպես են կարծում, ուրեմն իրենց արժանացրեք այդ հատուկ ուշադրությանը` օրենքով սահմանված կարգով, բոլոր թույլատրելի մեթոդներով:  Յուրաքանչյուր ոք, ով կփորձի շրջանցել օրենքը, զբաղվել հանցավոր ինքնագործունեությամբ, կտրուկ արձագանքի պետք է արժանանա»:
Հիշեցնելով ոստիկանության պետի ցուցումը` ծառայելով օրենքին` ծառայում ենք ժողովրդին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը վստահեցրեց, որ ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելուն անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Ընտրությունների նախապատրաստական աշխատանքները ոստիկանության պետի ուշադրության, հսկողության կենտրոնում են, իսկ խնդիրը մեկն է` ամեն օր պետք է քայլ անել բարձրացնելու ոստիկանության հեղինակությունը:  
Մայիսի 5-ին կայանալիք ավագանու ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները ներկայացրեց ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության պետ Աղասի Կիրակոսյանը: 
Ամփոփելով օպերատիվ խորհրդակցությունը` Հունան Պողոսյանը վերստին ընդգծեց ոստիկանության ապաքաղաքական, ապակուսակցական գործունեությունը, նշելով, որ ոստիկանության խնդիրը օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքի իրականացումն է, եւ ոստիկանությունը վճռական է լիարժեք կատարել արդար, թափանցիկ, օրինակելի ընտրություններ ապահովելու իր պարտքը: