Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատման մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
17.10.2017 09:57
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1987 թ. ծնված Վրեժ Ս.-ին, որը հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի (ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: