Պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
07.02.2023 12:57
Ապօրինի ծառահատում

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները փետրվարի 6-ի երեկոյան Բերդ քաղաքի Մաշտոցի փողոցում ծառայություն կատարելիս նկատել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենա: Վարորդը մոտ 6 խմ փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ ապօրինի ծառահատում է արել Նավուրի անտառպետության հանդամասից:
«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: