ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Տավուշի բաժնի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախույզները հունիսի 7-ին, ժամը 21.00-ին, ապօրինի ծառահատումների դեմ տարվող ուժեղացված ծառայության ժամանակ Բերդ-Ճամբարակ ճանապարհին կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի մի մեքենա, որը բարձված էր շուրջ 6 խմ փայտանյութով: Բերդ համայնքի 40-ամյա բնակիչ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ 37-ամյա համաքաղաքացու հետ «Արծվաբերդի անտառտնտեսության» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնից բենզասղոցով ապօրինի հատել են ծառեր:
«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Բերդի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: