Լերմոնտովո գյուղի բնակիչը ապօրինի հատել էր կանգուն ծառեր
Ոստիկանության Գուգարքի բաժնի քրեական հետախույզները, բնապահպանական բնույթի իրավախախտումները կանխելու նպատակով դեկտեմբերի 19-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների հետ համատեղ ծառայություն իրականացնելիս, Լերմոնտովո գյուղի հարակից անտառում ծառահատում կատարելուց անմիջապես հետո հայտնաբերել են նույն գյուղի 46-ամյա մի բնակչի: Նա համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է 3 կանգուն ծառ և ծառերի ճյուղեր:
Փայտանյութը ի պահ է հանձնվել «Վանաձորի անտառպետություն» մասնաճյուղի աշխատակիցներին:
Բենզասղոցը վերցվել է:
Բացատրական աշխատանքի արդյունքում 46-ամյա տղամարդը դեպքի վայրում մատնացույց է արել 9 տարբեր տեսակի և տարբեր տրամագծերի ծառերի կոճղեր և հայտնել, որ մոտ 2 շաբաթ առաջ բենզասղոցի գործադրմամբ ապօրինի հատել է ծառեր և առաջացած փայտանյութը տեղափոխել է իր տան բակ:
Փայտանյութը ի պահ է հանձնվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Վանաձորի անտառպետություն» մասնաճյուղի աշխատակիցներին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: