ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծեծ՝ ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ

Մայիսի 2-ին, ժամը 17.30-ին, 1968 թ. ծնված Սարգիս Մ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ մայիսի 1-ին, ժամը 20.15-ի սահմաններում, Աղավնաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին, ճանապարհը չզիջելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արգամ Ս.-ն ծեծի է ենթարկել իր անչափահաս որդուն` 1996 թ. ծնված Արտյոմ Մ.-ին և աչքի մասում պատճառել վնասվածք: 
Արտյոմ Մ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: