ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Տղամարդուն ծեծել ու ապօրինի զրկել էին ազատությունից

Տղամարդուն ծեծել ու ապօրինի զրկել էին ազատությունից

Հունիսի 26-ին, ժամը 05.40-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ մի խումբ անձինք Մաշտոցի պողոտայի այգում մի տղամարդու են ծեծել և ապօրինի զրկել ազատությունից:
Մեկնած օպերատիվ խումբը Բուզանդի փողոցից բաժին բերման է ենթարկել 30-35 տարեկան 4 տղամարդու: Բերման ենթարկվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 12 սմ երկարությամբ շեղբով ծալովի դանակ:
Պարզվել է, որ ժամը 1-ից 06.20-ն ընկած ժամանակահատվածում 4 տղամարդիկ գումարային հարցեր պարզելու համար հանդիպել են 31-ամյա քաղաքացուն, վիճաբանել նրա հետ, ապա տեղափոխել Բյուզանդի փողոցում գտնվող շինություն, ծեծել են, տևական ժամանակ իր կամքին հակառակ և դանակի սպառնալիքի տակ նրան պահել այնտեղ՝ պահանջելով վճարել իրենց փողը:
Քաղաքացուց ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Բերման ենթարկված չորս անձինք ձերբակալվել են:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: