ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծեծի ենթարկողները ներկայացել են ոստիկանություն

Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին,  1982 թ. ծնված  Արման Ե.-ն ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Դավիթաշեն 4-րդ թաղամասում   գտնվող ավտոտեխսպասարկման կենտրոնում, վիճաբանության ժամանակ, ոմն Վաղո իր ընկերների հետ ձեռքերով և ոտքերով հարվածել են մարմնի տարբեր մասերին և պատճառել վնասվածքներ:
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Վաղոն և նրա ընկերներն են՝  1983 թ. ծնված  Վաղինակ Բ.-ն, 1982 թ. ծնված Բենիկ Մ.-ն և 1981 թ. ծնված Արտյոմ Հ.-ն, որոնք ժամը 23.30-ին կամավոր ներկայացել են բաժին: 
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: