Ծեծի մեղադրանքով հետախուզվողը բերման ենթարկվեց
05.05.2016 15:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 4-ին, ժամը 15.30-ին, Երևան քաղաքի Նոր Նորքի 2-րդ զանգվածից բերման է ենթարկվել 1991 թ. ծնված Մանիկ Հ.-ն, որը մայիսի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: