Ծեծի և խարդախության մեղադրանքներով հետախուզվողները կամավոր ներկայացել են ոստիկանություն
Դեկտեմբերի 10-ին, ժամը 20.10-ին, կամավոր ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել 1963 թ. ծնված Հակոբ Գ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, կամավոր ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Արամ Տ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 19.00-ին, Լոռու մարզի Լեռնապատ գյուղում կամավոր ոստիկանության Բազումի բաժնի ծառայողներին է ներկայացել 1982 թ. ծնված Սերգեյ Գ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: