Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
01.08.2019 13:47
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 31-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևանի Տիգրան Մեծի պողոտայից բերման են ենթարկել 42-ամյա Ռոբերտ Մ.-ին, որը հուլիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: