Երիտասարդը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
05.05.2023 11:35
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 4-ին Արշակունյաց պողոտայում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 26-ամյա Վլադիսլավ Ա.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 137.1-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: