Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ոստիկանություն
12.07.2017 12:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին, ժամը 22.00-ին, բաժին է ներկայացել 1977 թ. ծնված Վարդան Վ.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: