Ծեծի մեղադրանքով հետախուզվող քաղաքացուհին հայտնաբերվեց
12.10.2017 10:46
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 11-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 29 հասցեի մոտից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Մանիկ Մ.-ին, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: