Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
13.05.2019 12:10
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 10-ին, ժամը 19.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության ծառայողները Երևանի Վարդանանց փողոցից ոստիկանության Էրեբունու բաժին բերման է ենթարկվել 31-ամյա Հրայր Մ.-ն, որը մայիսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: