32-ամյա երիտասարդը հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
13.06.2023 10:17
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները հունիսի 12-ին Նոր Խարբերդի 1-ին փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 32-ամյա Սասուն Խ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: