Ծեծի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց
15.09.2018 14:54
Հետախուզվողի հայտնաբերում

Սեպտեմբերի 14-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները Նորք-Մարաշ 7-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1940 թ. ծնված Գուլչիխրա Ն.-ին, որը սեպտեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: