Ծեծի մեղադրանքով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանություն
23.09.2017 10:41
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների և վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ սեպտեմբերի 23-ին, ժամը 1.40-ին, բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Գեղամ Ա.-ն, որը հուլիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: