Ծեծի մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ բացատրական աշխատանքի շնորհիվ
23.11.2021 12:10
Հետախուզվողի կամավոր ներկայանալ
Ոստիկանության Մաշտոցի և Սիսիանի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 22-ին Մաշտոցի բաժին է ներկայացել 30-ամյա Արման Ղ.-ն, որը նոյեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: