Ծեծի մեղադրանքով հետախուզվողը՝ Բագրատաշենում
26.10.2017 10:15
Հետախուզվողի հայտնաբերում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 22.05-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, որը մայիսի 23-ից հետախուզվում էր Ախուրյանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: