Ծեծի համար հետախուզվողը բերման ենթարկվեց Կենտրոնական բաժին
01.10.2019 13:12
Հետախուզվողի հայտնաբերում
Սեպտեմբերի 30-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևանի Ալ.Մանուկյան փողոցից բերման է ենթարկվել 33-ամյա Արկադի Ա.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: