Ծեծի մեղադրանքով հետախուզվողը` Մասիսում
24.01.2018 14:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ-տվյալները իրացնելիս, հունվարի 23-ին, ժամը 10.40-ին, Մասիս քաղաքի 4-րդ փողոցի սկզբնամասից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Մահար Հ.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: