Ծեծի մեղադրանքով հետախուզվող կինը՝ Սոչիից
27.10.2016 10:40
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 26-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին է ներկայացել 1970 թ. ծնված Լեյլա Ս.-ն, որը օգոստոսի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 118 հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: