ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծեծկռտուքի մասնակիցները ոստիկանությունում

Հոկտեմբերի 18-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 3 հասցեում գտնվող շուկայի հետնամասից Կենտրոնականի բաժին են հրավիրել 1988 թ. ծնված Ռուստամ Շ.-ին և բերման ենթարկել 1984 թ. ծնված Ռուստամ Խ.-ին, 1957 թ. ծնված Ռաֆիկ Խ.-ին, 1987 թ. ծնված Հայկ Խ.-ին և 1981 թ. ծնված Գալուստ Մ.-ին:
Պարզվել է, որ վերջիններս ժամը 09.00-ին ծեծի են ենթարկել Ռուստամ Շ.-ին և պատճառել վնասվածքներ:
Ռուստամ Շ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննության ներկայանալուց:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: