ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծեծկռտուք Երևանի Արին-Բերդի փողոցում

Հուլիսի 9-ին, ժամը 3.10-ին, ոստիկանության Էրեբունու պահպանության բաժնի ծառայողները Երևանի Արին-Բերդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ նկատել են մի քանի քաղաքացու, որոնք քաշքշել և հարվածել են միմյանց: Նրանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ երկուսը՝ Վրաստանի և ԻԻՀ քաղաքացիներ, հրավիրվել են բաժին:
Նույն օրը, ժամը 05.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «դեմքի և մարմնի տարբեր մասերի քերծվածքներ, աջ արմնկային հոդի շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 1955 թ. ծնված Հրաչյա Ա.-ին, ով հայտնել է, որ Արին-Բերդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ ծեծի է ենթարկվել:
Պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 02.30-ին, նշված հասցեի մոտ ԻԻՀ քաղաքացի, 1971 թ. ծնված Ֆարհադ Ս.-ի և անհայտ անձի միջև վիճաբանության ժամանակ վերջիններս հարվածել են միմյանց, իսկ Հրաչյա Ա.-ն միջամտել է և հարվածներ ստացել:
Ֆարհադ Ս.-ն և միջադեպին ներկա Վրաստանի քաղաքացի, 1962 թ. ծնված Գուրամ Մ.-ն ՊՊԳՎ ծառայողների կողմից հրավիրվել են բաժին:
Ֆարհադ Ս.-ն և Հրաչյա Ա.-ն հրաժարվել են հաղորդում տալուց:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: