Հետախուզվում էր ծեծի մեղադրանքով
31.01.2017 12:32
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 31-ին ժամը 1.15-ին Երևան քաղաքի ՀԷԿ թաղամասի 16 շենքից բերման է ենթարկվել 1957 թ. ծնված Գագիկ Հ.-ն, որը 2016թ. դեկտեմբերի 15-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: