Ծեծի մեղադրանքով հետախուզվողին հայտանաբերեցին Երևանի Բաբաջանյան փողոցում
18.04.2015 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները ապրիլի 17-ին, ժամը 21.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 125 շենքի մոտից բերման են ենթարկել 1960 թ. Մարմար Ս.-ին, որը ապրիլի 16-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի /ծեծ/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: