Ծեծ և վնասվածքներ
23.06.2015 11:18
Մարմնական վնասվածք
Հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ վերհոնքային շրջանի սալջարդ վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Էդգար Ա.-ն և հայտնել, որ իրենց բակում վայր է ընկել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 21-ին, ժամը 07.30-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1977 թ. ծնված Արման Ա.-ն ծեծի է ենթարկել Էդգար Ա.-ին` պատճառելով վնասվածք:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: