Ծիծեռնակաբերդի խճուղում
03.08.2013 13:51
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 2-ին, ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող առևտրի կենտրոնի դիմաց վրաերթի է ենթարկել 16-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 17.00-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունք է կամավոր ներկայացել 61-ամյա մի տղամարդ և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը` վարելով իրեն ամրակցված «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: