ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծխախոտի գլանակ` թմրամիջոցի պարունակությամբ

Նոյեմբերի 13-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության ծառայողները մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Սմբատ Գ.-ին և 1988 թ. ծնված Արշակ Հ.-ին:
Խուզարկությամբ Սմբատ Գ.-ի գրպանից հայտնաբերվել է ծխախոտի գլանակ` լցոնված դեղնականաչավուն, կանեփանման զանգվածով: Նրա բացատրությամբ` հայտնաբերվածը մարիխուանա թմրամիջոց, որն առավոտյան իրենց տանն իրեն տվել է Արշակ Հ.-ն:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: