ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծխախոտի կրակից բազմոցը բռնկվել է. տանտերը այրվածքներ է ստացել

17.06.2016 16:50 Հրդեհ

Հունիսի 16-ին, ժամը 3-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 42 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել և մի քաղաքացու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Ժամը 03.55-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Արման Ա.-ն և հայտնել, որ վնասվածքները ստացել է ծխախոտի կրակից բազմոցն այրվելու հետևանքով:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: