ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ծեծի և խարդախության մեղադրանքներով հետախուզվողներին հայտնաբերեցին

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները Երևանի Գ. Չաուշի փողոցի թիվ 6 հասցեի մոտից բերման են ենթարկել 1978 թ. ծնված Արթուր Մ.-ին, որը հունիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (Ծեծը), 178 հոդվածի (Խարդախությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:

***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Երևանի Շերամի փողոցի 33 շենքից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Մեսրոպ Գ.-ին, որը ապրիլի 30-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով):

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: